Անետ Աղաբեկյան. հայ երաժշտության փայլուն դեսպան միջազգային բեմերում
Երբ հայկական հոգին համադրվում է անսահման տաղանդի հետ, ծնվում է այնպիսի արտիստ, ինչպիսին է Անետ Աղաբեկյանը: Նրա ուղին Երգի պետական թատրոնի սանից մինչև միջազգային բեմեր անցած է ոչ միայն որպես անհատական հաջողություն, այլ որպես մեր ժողովրդի մշակութային հզորության վկայություն:
Հիմքերը հայրենական մշակույթում
Անետ Աղաբեկյանի ստեղծագործական հիմքերը դրվել են Արթուր Գրիգորյանի անունը կրող Հայաստանի Երգի պետական թատրոնում, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանի վոկալ-դասարանում: Այս սրբազան տեղում է, որ ծագել է նրա մեծ ճանապարհը:
«Նախագծերն ինձ համար մեծ դպրոց էին: Ամենակարող երգիչ նախագծի մասին ես միշտ ջերմությամբ եմ հիշում, ամեն շաբաթ նոր ժանր էինք ներկայացնում: Դա ինձ սովորեցրեց լինել ճկուն և չվախենալ փորձարկումներից», հուզմունքով հիշում է արտիստը:
Միջազգային ճանաչում և հաջողություններ
2021 թվականից Անետի գործունեությունը մտավ որակական նոր փուլ: 2022-ին «Գիշերով հիշելով» երգը գրավեց մարդկանց սրտերը, YouTube-ում գրանցելով 24 միլիոն դիտում: Հաջորդեց «Ժամանակ» երգը՝ 20 մլն դիտումով:
Սակայն իսկական բրեյքթրու-ն եղավ 2023-ին Սուպեր Սաքոյի հետ թողարկած «Սիրտդ սրտիս» զուգերգը, որը ավելի քան 15 միլիոն դիտում գրանցեց: Այս հաջողությունը բացեց նրա համար նոր դռներ՝ Ֆրանսիայից մինչև ԱՄՆ-ի հեղինակավoր «Դոլբի» կինոթատրոն:
Եվրոպական և ամերիկյան բեմերում
«Երբ 30 հազար հանդիսատեսի առջև երգում ես և զգում հանդիսատեսի էներգիան, հասկանում ես, որ անքուն գիշերներն ու աշխատանքը զուր չեն անցել: Այդ սերն ինձ թևեր տվեց շարունակելու մենահամերգներս արդեն Եվրոպայում», հուզմունքով մտաբերում է երգչուհին:
2024-ին նրա եվրոպական համերգային շրջագայությունները շարունակվեցին Բելգիայում, Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որտեղ 600-ից ավելի հանդիսական երկար ժամանակ բաց չէր թողնում հայ արտիստներին: Բորդոյում Սպիտակցի Հայկոյի հետ համատեղ մենահամերգն էլ ավելի ամրապնդեց նրա դիրքերը:
Ռեկորդային 2025-ը և նոր նախագծեր
2025 թվականը դարձավ Անետի համար ռեկորդային. մեկ տարվա ընթացքում նա թողարկեց 10 հիթային տեսահոլովակ, ինչը հայկական շոու բիզնեսում ֆենոմենալ ցուցանիշ է:
«2025-ը ինձ համար ստեղծագործական իսկական մարաթոն էր: Երբ սիրում ես քո գործը, ժամանակը դառնում է անսահմանափակ, և ուզում ես հանդիսատեսին մատուցել ամեն ինչ՝ ամեն օր նոր գույներով», ուրախությամբ նշում է նա:
2026-ը մեկնարկել է բուռն աշխատանքով: Արդեն թողարկված երկու նոր տեսահոլովակներից մեկը՝ երգիչ Էռնեստ Հովհաննիսյանի հետ «Չեմ ուզում» երգի հիման վրա զուգերգն է, որը նույնպես մեծ արձագանք ստացավ:
Անետ Աղաբեկյանի պատմությունը ոչ միայն անհատական հաջողության, այլ նաև հայկական մշակույթի կենսունակության և միջազգային ճանաչման վկայությունն է: Նրա յուրաքանչյուր ելույթ հայրենիքի անունը է բարձրացնում աշխարհի տարբեր ծայրերում: