Նախնիների կանչը 2. Հայոց միասնությունն ընդդեմ մոռացության
2026 թվականի սեպտեմբերի 3-ին Լոս Անջելեսի Greek Theatre համերգասրահում կկայանա «Նախնիների կանչը 2. Հերոսներ և սրբեր» թատերական շոուն։ Ռեժիսոր Արման Նշանյանի խոսքով, նախագիծը հայոց պատմության և մշակույթի ձայնն է աշխարհին, որը կենդանացնում է ազգային արժեքներն ու միավորում սփյուռքն ու հայրենիքը ընդդեմ մոռացության։ Ներկայացմանը մասնակցում են աշխարհահռչակ արտիստներ, այդ թվում՝ Սերժ Թանկյանն ու Արտո Թունջբոյաջյանը։
Ի՞նչ է նշանակում լինել հայ այսօր
Երբ թշնամին մեր սահմանների մոտ է, իսկ պետությունները փակում են աչքերը մեր ցավի վրա, մնում է միայն մեր նախնիների արձագանքը։ Այս տարվա սեպտեմբերի 3-ին հեղինակավոր Greek Theatre-ի բեմում կրկին կհնչի հայոց պատմության և մշակույթի ձայնը։ «Նախնիների կանչը 2. Հերոսներ և սրբեր» նախագիծը հանդիսատեսին կներկայանա ամբողջովին նորացված ծրագրով։ Այդ մասին պատմեց նախագծի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արման Նշանյանը, որն այս օրերին Հայաստանում է։
Նշանյանի խոսքով, նախորդ տարվա հաջողությունը ոչ միայն ոգեշնչող էր, այլև պարտավորեցնող։ Մեր ազգի գոյատևման գնով ձեռք բերված փորձը սովորեցնում է, որ բաժանման ժամանակ չկա։ Թուրքն ու ադրբեջանցին չեն սպասում, որ մենք համախմբվենք, նրանք միայն սպասում են մեր թուլությանը։
«Նախորդ տարի մենք համախմբել էինք արտիստների, որոնք միմյանց հետ որևէ ստեղծագործական առնչություն չունեին։ Նրանք տարբեր էին ամեն ինչով, երաժշտական ժանրից մինչև աշխարհայացք ու ստեղծագործական մոտեցումներ։ Սակայն այդ տարբերությունները չխանգարեցին, որ նրանք կանգնեն նույն բեմում և ծառայեն մեկ գաղափարի։ Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այսօր նախագծի հիմքում հայ ազգի միասնությունն է, մեր պատմությամբ և նախնիներով հպարտանալը։ Չկա սև, չկա սպիտակ, չկա