Սուրբ Երկրի դրամահավաքը` քրիստոնյա ժառանգության պահպանման համար
Ավագ Ուրբաթ օրը տեղի կունենա Սուրբ Երկրի Եկեղեցիների և քրիստոնյա համայնքների ի նպաստ ավանդական դրամահավաքը: Այս տարի Կաթոլիկ Եկեղեցու այս կարևոր նախաձեռնությունը կկատարվի պատերազմի պայմանների մեջ, որ իվղի կաթիլի պես տարածվում է և ավերիչ հետևանքներ է պատճառում տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին:
Քրիստոնյա համայնքների գոյատևման պայքար
Արևելյան Եկեղեցիների Վերատեսչության Վերատեսուչ, Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտին անցյալ 16 մարտին Կաթոլիկ Եկեղեցուն ուղղված իր նամակում, հրավիրելով մասնակցել "Collecta pro Terra Sancta" նվիրատվություններին, դատապարտել է զենքերի անդադար որոտը և հրավիրել բոլորին խորհել ու մերժել աշխարհը հրդեհողների համակիրները լինելը:
Վատիկանի Բարձրաստիճան Ներկայացուցիչը հարցազրույցում Վատիկան Նյուզին հետ նշել է, որ զգացողություն ունի, որ աշխարհի մեծամասնությունը չի գիտակցում այն աղետին, որ հարվածում է մեր քաղաքակրթությանը:
"Այսօր պատերազմը խթանողները կործանում են ամեն բան, որ կառուցվել էր Երկրորդ Աշխարհամարտից հետո", նշել է Կարդինալը: "Խոսքը միայն գաղափարների մասին չէ, այլև մարդկանց և իրերի, նույնիսկ անգնահատելի արժեք ունեցող պատմական հուշարձանների մասին:"
Քրիստոնյա համայնքների ապագայի վտանգը
Սուրբ Երկրի քրիստոնյա համայնքները, որոնք արդեն խոցելի էին, այսօր վախենում են իրենց ապագայից և շատերը փորձում են փախչել: Սա վտանգ է ներկայացնում այդ հին համայնքների գոյության և իրենց ինքնության համար:
Օրինակ բերելով Սիրիայում տեղի ունեցածը` Կարդինալը նշել է. "Քանի որ տարիների ընթացքում կորցրինք քրիստոնյաների 80 տոկոսը: Սա նշանակում է, որ Սուրբ Երկիրը, այն հողը, որտեղ ծնվել է Հիսուսը, որտեղ զարգացել է առաջին քրիստոնեությունը, ամբողջությամբ դատարկվում է քրիստոնյական խմորից:"
Կրթության նշանակությունը
Արևելյան Եկեղեցիների Վերատեսուչը կարևոր է համարում աջակցել կրթությանը: Աջակցությունը դպրոցներին և ընտանիքներին կօգնի, որ երեխաները շարունակեն ուսումը և ընտանիքները չլքեն իրենց հայրենիքը:
"Մտածում ենք Սուրբ Հորն առաջարկել, որ հավաքագրության մի մասը տրամադրվի Սուրբ Երկրի և Մերձավոր Արևելքի երկրներում մեր դպրոցները հաճախող քրիստոնյա երեխաների ուսման վարձքերի վճարմանը", նշել է Կարդինալը:
Մարդկային խղճի արթնացման կոչ
Կարդինալ Գուջերոտտին նկատել է, որ շատերի մտքում, դժբախտաբար, Աստվածը փոխարինվել է դրամով, և այս կուռքը մարդկային զոհեր է պահանջում:
Ծիրանավորը ամփոփել է, որ Սուրբ Երկրի դրամահավաքը համախմբման ձև է` արթնացնելու մարդկային խղճը և վերադառնալու քրիստոնյական արժեքներին, օգնելու տառապողներին:
"Չթողնենք, որ ամբողջ աշխարհի համար խորհրդանիշ հանդիսացող այդ վայրերի և ժողովուրդների խորհուրդների բնույթը ջնջվի", եղել է Նրա վճռական ամփոփիչ կոչը: