Վատիկանի Ռատիօն նորոգում է իր ձայնային ինքնությունը 95-ամյակի առթիվ
Հիմնադրության տարեդարձի առթիվ, 12 փետրվարի 2026-ին, Վատիկանի Ռատիօ - Vatican News-ը կնորոգի իր ինքնության ամենաճանաչելի տարրերից մեկը՝ ձայնային ident-ը, այն երաժշտական նշանաբանը, որ միշտ ուղեկցել է Քահանայապետի կայանի ունկնդիրներին:
Այս նախաձեռնությունը նպատակ ունի այս պատմական տարեդարձը նշել նշանով մը, որ կմիացնի ավանդությունը և արդիականությունը: Նոր ident համակարգը վստահված է Մաեստրո Մարչելլո Ֆիլոթեիին՝ Երաժշտական Ծրագրերի խմբագրության անդամ, զոր կղեկավարի Մաեսերո Փիերլուիջի Մորելլին:
Christus Vincit-ի նոր մեկնաբանությունը
Վատիկանի Ռատիոն կներմուծի նոր ident համակարգ մը, որ կկապվի «Christus Vincit»-ի պատմական նուագախմբային մշակման հետ, որ իրականացրել էր Մաեստրո Ալպերիկո Վիտալինին, չեխոսլովակ երաժիշտ-կոմպոզիտոր Յան Կունցի թեմայի հիման վրա:
«Christus Vincit»-ի բնօրինակ թեման վերամշակված է արդիական ոճով՝ պահելով ուղիղ կապը ավանդության հետ և միևնույն ժամանակ առաջարկելով նոր ձայնային զգեստ, որ կկարողանա հաղորդակցվել ժամանակակից զգայունության հետ:
Երաժշտության և հավատքի միավորումը
«Վատիկանի Ռատիոն միշտ, նույնիսկ իր jingle-ով, մշակել է յատուկ հարաբերություն մը երաժշտության հետ, որ կյատկանշի իր ինքնությունը,՝ կշեշտի Հաղորդակցության Վերատեսչության Վերատեսուչ Փաոլո Ռուֆֆինին: Երաժշտությունը կկարող է խոսել այն շարժական ներդաշնակության մասին, որ երբեք նույնը չէ և որ բոլորս կփնտրենք մեր կյանքի մեջ»:
Ծրագիրը կներառի չորս հիմնական ident-ներ, բոլորն էլ հիմնված «Christus Vincit»-ի թեմայի վրա, յուրաքանչյուրը նախատեսված օրվա տարբեր պահերի համար՝ զարթնումի, առավոտյան, կեսօրից հետո և գիշերվա:
Ավանդության և նորարարության հավասարակշռություն
«Ասիկա հավասարակշռության վարժություն մը եղավ ավանդության և նորության միջև,՝ կնշի Մաեստրո Մարչելլո Ֆիլոթեին: Ինչպես քալել լարի մը վրա՝ երկու երկնաքերների միջև, փորձելով չընկնել ակնյայտի մեջ: Արդիականացնելը չի նշանակում լքել անցյալը, այլ զայն վերարժևորել նոր աչքերով»:
Բոլոր ident-ները կկարող են հնչել միաժամանակ (Հռոմի ժամանակով) թե՛ իտալերեն լեզվի ալիքով և թե՛ Վատիկանի Ռատիոյի 30 ցանցային-ռատիոներով՝ առաջարկելով համաշխարհային մակարդակի միասնական ունկնդրման փորձառություն: